Հրդեհ՝ Շենավանում․ այրվել է 200 քմ տարածքով տուն և գույք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

նկար

Հուլիսի 13-ին՝ ժամը 19:23-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 23։05-ին։

Այրվել է Շենավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկը (ոչ բնակելի, մոտ 200 քմ)՝ գույքով։

--00—ԼՄ