Տոկիոյի Օլիմպիական ավանում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Օլիմպ

Տոկիոյի Օլիմպիական ավանի տարածքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Interfax-ը: Հաղորդվում է, որ կորոնավիրուսի դրական թեստ հանձնողը եղել է Օլիմպիադայի կազմակերպչական անձնակազմից մի օտարերկրացի: Նրա անունն ու ազգային պատկանելությունը չի նշվում, սակայն հաղորդվում է, որ նա մարզիկ չէ: Թեստի դրական արդյունքից հետո նրան դուրս են բերել Օլիմպիական ավանից ու մեկուսացրել հյուրանոցում:

Հուլիսի 1-ից, համաձայն ամփոփ տվյալների, կորոնավիրուս է հայտնաբերվել Օլիմպիական խաղերի հետ առնչություն ունեցող 45 մարդու մոտ: Իսկ հուլիսի 17-ին 15 նոր դեպք է հայտնաբերվել Օլիմպիադայի կազմակերպմամբ զբաղվող անձնակազմի շրջանում:

Տոկիոյում Օլիմպիադայի բացումը տեղի կունենա հուլիսի 23-ին:

--00--ԱԹ