Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ ճանապարհով. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

Ալիև

Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով:  Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահն այս մասին հայտնել է Շուշիում:

«Բոլորովին այլ կարծիքի էինք, և ես երբեք դա չեմ թաքցրել: Ես ասել եմ, որ եթե հարցը խաղաղ ճանապարհով չլուծվի, մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով»,- ասել է Ալիևը:
 
Իլհամ Ալիևի պնդմամբ՝ միջազգային հանրությունը փորձում էր սառեցված հակամարտությունը ներկայացնել որպես այլընտրանք չունեցող տարբերակ:

 --00—ՄՀ