Կապանից Ճակատեն տանող հիմնական ճանապարհի հողային աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն արված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։

Նախարարը երեկ դիտարկել է Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։

Այսօր նախարարը Սյունիքի մարզպետի, Կապան համայնքի ղեկավարի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ դիտարկել է Վերին Խոտանան, Կապան-Ճակատեն, Տաթև-Լծեն ճանապարհների կառուցման ընթացքը։

Կապանից Ճակատեն տանող հիմնական ճանապարհի հողային աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն արված է։ Զուգահեռաբար կատարվում են նաև այլընտրանքային ճանապարհի անցանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն մայիսին, այն վերջնական պատրաստ կլինի աշնանը։

Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները ևս սկսվել են։ Իրականացվում են հողային աշխատանքներ։  Երկարությունը 11 կիլոմետր է։

--00--ԱՀ