Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 381 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 15,  24 News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 381 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 63 516 թեստ, այստեղից 33 800-ը՝ հակագենի արագ թեստով և 29 716-ը՝ «ՊՇՌ»․ գրել է 1TV.ge-ն։

Դրականության ցուցանիշը. օրական – 8,47%, վերջին 14 օրը –9,24%, վերջին 7 օրը – 9,62%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 990 183 դեպք: Ապաքինվել է ևս 1 065 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 925 137:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 14 425 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 603 603 պատվաստում, օրական՝ 5 631:

Կարանտինի ռեժիմում է 53 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 369-ը:

  --00—ՄՀ