Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

տռռեգտեռգ

Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ:

Նորակոչիկները մասնակցում են մարտական պատրաստության պարապմունքների, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին։

Պարապմունքների կազմակերպման ընթացքն ստուգելու նպատակով N զորամասի հրամանատարը փետրվարի 15-ին հանդիպել է զինծառայողների հետ, ծանոթացել նրանց հետաքրքրող հարցերին, հորդորել խստորեն հետևել անվտանգության պահպանման կանոններին և հետևողականորեն զարգացնել մասնագիտական գիտելիքները։

--00--ՍԳ