Mitsubishi Pajero io-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 45-ամյա ուղևորը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

․

Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 16:30–ի սահմաններում Երևանում ժամանակավորապես բնակվող Արցախի Հանրապետության քաղաքացի, 52-ամյա Անդրանիկ Դանիելյանը իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 214.2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 45-ամյա Անահիտ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի քույրն էր: 

--00--ԱՀ