Սուրեն Պապիկյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Արցախում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ima

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել հումանիտար բնույթի խնդիրներին՝ ընդգծելով դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները: 

Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել միջազգային անվտանգային իրավիճակի և  ռազմաքաղաքական զարգացումների շուրջ:

--00—ՀԶ