Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժի խափանման միջոցը փոխարինվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել է: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ պատգամավորի՝ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր սատարել են այս գործում:

Հիշեցնենք, որ Գևորգ Ստեփանյանը նոյեմբերից Մոսկվայի «Բուտիրյան» բանտում է գտնվում. մեղադրվում է բժշկական անփութության հետևանքով հիվանդի առողջությանը վնաս հասցնելու համար: