Կատարում ՀՀ դեսպանն ու օրենսդիր մարմնի փոխխոսնակը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 10, 24News

1090018 (1).jpg

Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Կատարի օրենսդիր մարմնի՝ Մաջլիս ալ-Շուրայի /խորհրդատվական խորհուրդ/ փոխխոսնակ Տկն․ Համդա Բինթ Հասան բն Աբդալռահման ալ-Սուլեյթիի հետ։

Այս մասին հայտնում է Կատարում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

--00--ԶՀ