Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ավտոմեքենա է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 11, 24News

96154f4db6b920a742f2cd2a6007a508.jpg

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սրտաբանական հիվանդանոցի մոտ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերել կրակմարիչներն ու կանխել կրակի տարածումը, ապա ժամանող հրշեջները մարել են կրակը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ՝ 79-ամյա Աղվան Ճ․-ին։

 --00--ԶՀ

 

 

Տեսանյութեր