Տղամարդը ձերբակալվել է՝ 41-ամյա կնոջ սպանության կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Նուբարաշենի 41-ամյա բնակչուհու սպանության դեպք առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած 37-ամյա տղամարդը հայտնաբերվել և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նուբարաշենի 41-ամյա բնակչուհին կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 37-ամյա իր ծանոթի հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԶՀ