Արամ Ա-ն ԱՄՆ դեսպանին առաջարկել է օժանդակություն ցուցաբերել Լաչինի միջանցքի վերաբացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

․

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունվարի 11-ին ընդունել է Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիային: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանի փոխանորդը եւ մարդու իրավունքների պատասխանատու Կայ Լին:

Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, ավելի քան ժամ տևած հանդիպումն առիթ է հանդիսացել ընդհանուր արժևորում կատարելու Լիբանանի ներկա կացության և հատկապես անդրադառնալու նախագահական ընտրության եւ սոցիալ-ատնտեսական տագնապին:

Ըստ աղբյուրի՝ Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է Արցախի ներկա մտահոգիչ կացությանը և առաջարկել դեսպանին, որ Միացյալ Նահանգները կատարեն անհրաժեշտ օժանդակությունը Բերձորի միջանցքը (Լաչինի միջանցք) վերաբացելու աշխատանքների գծով՝ մղված մարդասիրական մտահոգությամբ:

--00--ԱՀ