Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի Rolls-Royce-ը տեղափոխել են տուգանային հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ռոլս

Նախօրեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Rolls-Royce մակնիշի 70 OO 777 համարանիշի ավտոմեքենան, գրում է Shamshyan.com-ը։

Վարորդը եղել է Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, իսկ ավտոմեքենան էլ 4000 դրամ պարտքի դիմաց հարկադիր կատարման ծառայության կողմից եղել է հետախուզման մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՄ