Տեղ գյուղում զոհված չորս զինվորականները հողին հանձնվեցին. News.am

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

d22d9796-fdf9-41d8-b322-17b6a94cb2d0.jpg

Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված չորս սպաներն այսօր՝ ապրիլի 14-ին, հողին են հանձնվել:Այս մասին գրում է News.am-ը։

Հատուկջոկատային, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Արարողությանը մասնակցել է նաեւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: 34-ամյա Մկրտիչն Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, ուներ երկու դուստր: 

26-ամյա լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը հուղարկավորվել է Վայոց ձորի Զառիթափ գյուղի եղբայրական գերեզմանատանը: Հենրիկը մասնակցել էր նաեւ 44-օրյա պատերազմին: Ջաբրայիլի շրջանի մարտերին մասնակցելիս ուսի հատվածում մանգամ վիրավորում է ստացել, ապաքինվել ու կրկին վերադարձել է մարտի դաշտ, եւ ստացել երկրորդ վիրավորումը ոտքի հատվածում: 

Լեյտենանտ Արթուր Սահակյանը հուղարկավորվեց Շիրակի Ազատամարտիկների պանթեոնում: 23-ամյա Արթուրը Գյումրիից էր, զբաղվում էր կարատեով: 

29-ամյա հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը հուղարկավորվեց Սեւան քաղաքում: Նախքան զինվորական դառնալը Նարեկը սովորել էր Սեւանի քոլեջի ծրագրավորման բաժնում: 

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում երեկ փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Պաշտպանության հաղորդագրության հետեանքով՝ հայկական կողը դիրքային կորուստներ չունի:

Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

 --00—ԶՀ