Հայկական և ադրբեջանական ԱԻՆ ջոկատները Վրաստանում համատեղ վարժանքների են մասնակցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

0b4b3bc4-26ac-4407-80c4-af83584e48e2.jpg

Վրաստանում մեկնարկել են հրշեջների և փրկարարների լայնածավալ միջազգային վարժանքներ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի ստորաբաժանումների մասնակցությամբ:

Ազատության փոխանցմամբ, այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Վարժանքները կտևեն մինչև հունիսի 16-ը: Դրանք կազմակերպվել են Եվրոպական միության փորձագիտական և տեխնիկական աջակցությամբ:

Վարժանքների նպատակն է մշակել անտառային հրդեհների դեմ պայքարի արդյունավետ մեթոդներ և համակարգել պատկան ծառայությունների համատեղ գործողությունները բնական խոշոր արհավիրքների պայմաններում:

Վրաստանում մեկնարկած վարժանքներին մասնակցում է ոչ միայն ավտոմոբիլային տեխնիկան, այլև՝ ավիացիան:
 

--00--ԶՀ