ՌԴ-ն և Իրանը պատրաստ են գործարկել Ռեշտ-Աստարա երկաթուղային գիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

ռդ-իրան

Փորձագետների խումբը՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի փոխնախարարի գլխավորությամբ, հաջորդ շաբաթ կմեկնի Թեհրան՝ արագացնելու Ռեշտ - Աստարա երկաթուղային գծի շինարարությունը, գրում է IRNA-ն։ 

Ռուսաստանի պատրաստ է մշտական ​​տեխնիկական աջակցություն ցուցաբերելու այս երկաթուղու կառուցմանը։

Մոսկվայում ԻԻՀ դեսպանն իր հերթին այս հանդիպմանը նշել է, որ երկու երկրների ղեկավարները մտադրություն ունեն հնարավորինս արագ գործարկել Ռեշտ - Աստարա երկաթուղային գիծը։

--00—ՍՊ