Լավրովը ոչ կոռեկտ է անվանել ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները, թե ՌԴ-ն ԼՂ-ն «հանձնել է» Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ոչ կոռեկտ է անվանել ՀՀ պաշտոնյաների այն հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին։

Այս մասին Լավրովը խոսել է  G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարարը անդրադարձել էր Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին՝ նշելով, որ Երևանը հրաժարվել է ՀԱՊԿ վարժանքներից, սակայն զորավարժություն է սկսում ԱՄՆ-ի հետ, ինչը տարօրինակ է թվում նրան։

--00—ՅՄ