Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի համար. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1121341

Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, բացի այդ՝  102 հազար եվրո է տրամադրել Հայկական կարմիր խաչին՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այդ թվում՝ վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին աջակցելու նպատակով:

«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան այս մասին հայտնում է Հայաստանում Հունգարիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)  Աննա Մարիա Սիկոն:

Անդրադառնալով Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների և դրա արդյունքում ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումների մասին հարցին՝ դեսպանը շեշտում է, որ Հունգարիան հստակ և հաստատուն դիրքորոշում ունի բոլոր զինված հակամարտությունների վերաբերյալ, ինչը բազմիցս են արտահայտել:

«Վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական ճանապարհով: Միայն մեկ կայուն լուծում կարող է լինել, և դա խաղաղությունն է»,-ասում է դեսպանը՝ հավելելով, որ դա է ճիշտը նաև կովկասյան տարածաշրջանի համար։

Հունգարիան հույս ունի, որ պատերազմներն ու մարդկանց տառապանքները շուտով կփոխարինվեն խաղաղ համակեցությամբ:

Դեսպանի վստահեցմամբ՝ Հունգարիան լիովին հասկանում է իրավիճակի լրջությունը, այդ իսկ պատճառով մի քանի օր առաջ ինքը ժամանել է Երևան, հանդիպել հայ քաղաքական և հոգևոր առաջնորդների հետ՝ քննարկելու մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ