Հրդեհ է բռնկվել Նալբանդյան փողոցում գտնվող արագ սննդի կետի ծխատարում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2023-11-04_19-43-24

Նոյեմբերի 4-ին, ժամը 18։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոց շենքերից մեկի նկուղային հատվածում էլեկտրական լարեր են այրվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի կետի ծխատարում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 19։33-ին։ Այրվել են կուտակված յուղի շերտը և խոհանոցի առաստաղի փայտե կառուցատարրերից մոտ 1․5 քմ հատված։

--00—ՅՄ