«30 տարի կառուցած տունս տեսա ադրբեջանցիների տեսանյութում». արցախցի Ղուլյանների պատմությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

երջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տեսանյութեր են տարածում այն մասին, իբր թե 30 տարի անց Ստեփանակերտի «նախկին բնակիչները» վերադառնում են։ Ճշմարտությունը պարզելու նպատակով «Մարդիկ Արցախից» հաղորդման շրջանակում այցելել ենք ադրբեջանական տեսանյութում ցուցադրվող տներից մեկի տերերին.

«Բալա ջան, 30 տարի տուն եմ ստեղծել, ամեն ինչ թողել ու դուրս եկել»,-ասում է 86-ամյա Համեստ տատն ու հավելում. «Առավոտից երեկո աղոթում եմ, որ Աստված ինձ իմ տուն տանի»:

Արցախում կառուցած տան, 9-ամսյա շրջափակման, գաղթի ճանապարհի դաժանության և Արցախ վերադառնալու մասին առավել մանրամասն՝ 24news-ի տեսանյութում։

Մարիաննա Բաղունց