Լևոն Հովհաննիսյանի՝ նախագահ ընտրվելու օգտին ավագանին միաձայն քվեարկեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ընդունվեց:

Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնաժողովի նախկին նախագահ Աշոտ Մնացականյանի պաշտոնավարումը դադարեցվեց՝ իր դիմումի համաձայն, ապա նախագահ ընտրվեց Լևոն Հովհաննիսյանը: Նրա օգտին ավագանին միաձայն քվեարկեց: