Դանակահարության համար 17-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

դանակ

Հուլիսի 9-ին «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 16-ամյա մի պատանու էին տեղափոխել հիվանդանոց:

Ըստ ոստիկանության՝ Մալաթիայի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների և քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 9-ին՝ ժամը 18։50-ին, Սվաճյան փողոցում, վիճաբանության ժամանակ, պատանուն դանակով հարվածներ է հասցրել Շերամի փողոցում բնակվող 17-ամյա մեկ այլ պատանի:

Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 10-ին նա ներկայացել է Մալաթիայի բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news