Զարեհ Սինանյանը Միխայիլ Միշինի հետ քննարկել է Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 22, 24News

1

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելեց Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպեց գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների գործունեությունը, նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և գործակալության միջև համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց Հայաստանի, Ռուսաստանում բնակվող հայ և այլազգի երիտասարդների միջև համագործակցության և շփումների ակտիվացման հեռանկարներին, տարբեր երիտասարդական ֆորումների կազմակերպման և երիտասարդների մասնակցության հարցին:

Մանրամասն քննարկվեց Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրը, երկուստեք կարևորվեց այս հարցում առկա բոլոր խոչընդոտների վերացումը: