Բադասյանը տեղեկություն ունի, որ Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրները խորացել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

մանվել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դժվարացել է հասարակական ընկալման տեսակետից մեկնաբանել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշումը, սակայն նկատել է, որ կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակի դեպքում չպետք է նման միջոցներ կիրառել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան նկատել է, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունն այս անգամ չի ուղեկցվել հասարակության մեջ բուռն բողոքի ալիքով ու հետաքրքրվել է՝ ըստ նախարարի՝ ինչո՞վ է դա պայմանավորված, հասարակության վերաբերմունքը տրանֆորմացվել և ավելի մե՞ղմ է դարձել: 

Ի պատասխան Ռուստամ Բադասյանը նշել է, որ տեղեկություն ունի՝ Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրներն ավելի խորացել են։

«Մեր տիրույթում չի եղել, եղել է առավել շատ իրավապահ մարմինների տիրույթում: Եվ նման որոշում է կայացվել, որ նման դեպքում  կալանքի հետագա կրումը, ազատությունից զրկված վիճակը չի կարող որևէ նպատակ հետապնդել: Իսկ հասարակական ընկալման տեսանկյունից դժվարանում եմ մեկնաբանել, սակայն փաստ է, որ եթե անձը այնպիսի առողջական վիճակ ունի, որն անհամատեղելի է կալանքի կամ ազատազրկման հետ, նման միջոցներ չպետք է կիրառվեն»,-ասել է Բադասյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս