ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
«Գլուխս բարձ է, ճակատս՝ պարզ։ Երբևէ տերեր ման չեմ եկել, չեմ թալանել, չեմ փորձել դառնալ Սերժ Սարգսյանի փեսայի հովանավորյալը կամ մտերիմը։ Ի տարբերություն ոմանց՝ խիղճս մաքուր է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պարզաբանելով «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ նրա նախկինների հետ կապված լինելու մեկնաբանությունները։
Պատգամավորի խոսքով՝ 2008թ․-ից հետո ինքը ՀՀԿ-ի հետ որևէ առնչություն չի ունեցել։
«Իրենց մասին ոչ մտածել եմ, ոչ՝ իրենց հետ գործակցել»,- ասել է Պապոյանը՝ միաժամանակ նշելով, որ խնդիր չէ, որ երբևէ հանրապետական է եղել։
Մանրամասները՝ տեսանյութում։