2 հետախուզվող, մեկը՝ Կիևից, բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ձերբակալություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 6-ին՝ ժամը 15.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 23-ամյա Ռոման Ն․-ն, որը մարտի 5-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի՝ ծեծի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 6-ին՝ ժամը 19.10-ին, Կիև-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 31-ամյա Սպարտակ Շ․-ն, որը 2017 թ. հունիսի 21-ից հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի՝ խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետախուզվողը ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ հարցաքննության: