«Արարատի» նախկին ֆուտբոլիստ Մանվել Ասատրյանի մոտ հայտնաբերվել է քրոնիկ լեյկոզ 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

մանվելարարատ

Մանվել Ասատրյանի մոտ ամիսներ առաջ հայտանբերվել է քրոնիկ լեյկոզ: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Բաղդագուլյանը: Լուրը armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է Մանվել Ասատրյանի կինը: Նշենք, որ նա նախկին ֆուտբոլիստ է և հանդես է եկել Երևանի «Արարատում»: 

«Սիրելի ֆուտբոլիստի վիճակը հնարավոր է թեթևացնել, եթե գտնվեն մարդիկ, որ պատրաստ են արյան դոնոր դառնալ: Արյան նմուշ են վերցնելու, երկու ժամ հետո պարզ կդառնա` կարող են դոնոր լինել, թե ոչ: Եթե այո, ապա կվերցնեն 500 մգ արյուն: Սիրելի ընկերներ, հավատացնում եմ, որ ձեր առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում: Դոնոր կարող են լինել 18-55 տարեկան անձիք, ովքեր չունեն բաձր ճնշում և չեն հիվանդացել դեղնախտով:
Պետք է ներկայանալ Արյունաբանական հիվանդանոց, հասցեն` Զեյթուն, Ներսիսյան 7:

ԲԺշկուհի Անահիտ Այնաջյանին են հարցնում և ասում, որ Մանվել Սերգեյի Ասատրյանի համար արյուն են ուզում տալ: Հեռախոսահամարներ` 099 55 21 55. 077 22. 82. 44։
Ընկերներ ջան, բարի մարդիկ ջան, եթե կարող եք, եթե հնարավոր է` խնդրում եմ, օգնեք»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերը և որպես հետգրություն նշել, որ արյան կարգը կարևոր չէ, արյուն կարող են հանձնել բոլոր տեսակի արյան խումբ ունեցող մարդիկ, դոնոր տղամարդիկ պետք է լինեն ծառայած և դոնորները երկրի սահմանը պետք է հատած լինեն 3 ամիս առաջ։ Հիվանդանոց պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: