Խորհրդակցություն՝ Արցախի շրջանների ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News 

Արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են շրջաններում և մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Առանձին ուշադրություն է դարձվել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր անհրաժեշտ բժշկական պարագաների և ախտահանիչ միջոցների ձեռքբերման և տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: