Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է 1786 դեպք․ ТАСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News     

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1786-ով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Գործակալությունը հայտնում է, որ վարակը գրանցվել է դաշնության 82 շրջանում։

Առողջացած է 795 մարդ, 94-ը մահացել է։

«Ռուսաստանում այսօրվա դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 917 է, կորոնավիրուս է գրանցվել 82 շրջանում: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 97 մարդ։ Վերջին մեկ օրում վարակից մահացել է 18 մարդ»,-ասվում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրությունում:  

Տեսանյութեր

Live

Լրահոս