Կալանավորվել է Վահան գյուղի բնակիչը. նա կացնով սպանել էր համագյուղացուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

քկ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությում իրականացված քննությամբ պարզվել է Վահան գյուղում համագյուղացու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչը կացնով հարվածել է համագյուղացու գլխի շրջանին, ինչից վերջինս մահացել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վահան գյուղի 66-ամյա բնակչին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործությունը կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: