Խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում. բանակցությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

խրամորթ

Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է:

--00--ԱՀ