Առաջին հանրապետությունը խորհրդանշում էր հայ ժողովրդի վերածնունդը. Հասմիկ Տոլմաջյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

հասարակական

«Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանը տոնում է Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920) 102-րդ տարեդարձը։ Առաջին հանրապետությունը, չնայած իր կարճ կյանքին, խորհրդանշում էր հայ ժողովրդի վերածնունդը Հայոց ցեղասպանությունից հետո և ձևավորեց հիմքը հայոց պետականության հետագա զարգացման համար»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: