Բյուջեում քանի՞ դրամ է նախատեսված աշխատանք խրախուսելուն․ Հակոբյանի հարցը իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ԱԺ սոցիալական ու ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ  առողջապահության ոլորտում պետք է անցնել պարտադիր ապահովագրության։

«Այդ ոլորտում ունենք քիչ միջոցներ: Մենք պետք է բավական քաղաքական ռիսկ ունենանք, որ այդ գումարները վերցնենք սոցիալական ոլորտից՝ ձեռնարկություններից, փող ունեցող քաղաքացիները պետք է ավելի շատ վճարեն: Բայց դրան անցնելու համար պետք է իրավական դաշտը կարգավորենք, որ ապահովագրվեն ռիսկերը»,-ասել է Հակոբ Հակոբյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին երբ ինքն ասում էր՝  գյուղացին գյուղում պետք է աշխատի, քաղաքացին՝ քաղաքում, այսօրվա իշխանությունը քննադատում էր, թե՝ այ, դուք ուզում եք մարդն աշխատի, որ հարկ վերցնեք. «Հիմա հարց իշխանությանը՝ գործող բյուջեում քանի դրամ է նախատեսված աշխատանքը խրախուսելու համար»,-ասել է նա՝ դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին: