23–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. վերջինս հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

հասարակական

Մայիսի 30-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Դավիթ Թ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 48-ամյա Շամամ Ա.-ին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: