ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 12, 24News
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ) Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի հետ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից քիչ առաջ վերադարձան Հայաստան։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Աշխաբադում հանդես եկան նաեւ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ), որոնք մեդալ չնվաճեցին: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակեցին Իզաբելա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ):