Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 25 անձ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 24, 24News

․

Մոսկվայի Մարյինո շրջանում, ուրբաթ գիշերը ավելի քան 25 մարդ է ձերբակալվել ավազակային հարձակումների և խուլիգանությունների պատճառով։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

«Հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մարյինո շրջանում մի շարք կոնֆլիկտային բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների միջև։ Կոնֆլիկտներից մեկի ժամանակ մի տղամարդ մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվել է այն ավտոմեքենան, որում նա գտնվել է»,- նշել են գերատեսչությունում։

Աղբյուրը նաև հայտնել է, որ բացի այդ, ուրբաթ գիշերը միջադեպ է տեղի ունեցել սրճարաններից մեկում, որտեղ անհայտ անձինք, սպառնալով այցելուներին և անձնակազմին, դրամարկղից հափշտակել են գումար, վնասել գույքը, որից հետո փախել են դեպքի վայրից:

Հարուցվել են քրեական գործեր՝ խուլիգանության (Քրեական օրենսգրքի 213-րդ հոդված) և կողոպուտի (Քրեական օրենսգրքի 162-րդ հոդված) հոդվածներով։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս