Գեղարքունիքի մարզում բախվել են Volkswagen-ն ու Mitsubishi Pajerօ IO-ն. վերջինս ընկել է ձոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Նոյեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արգիշտի Ազիզյանի վարած Volkswagen մակնիշի 33 TԼ 724 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ՝ 51-ամյա Մայիս Արզումանյանի վարած Mitsubish Pajero IO մակնիշի 34 AP 557 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։  

Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթներին ու ցանցե ճաղավանդակներին ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով վարորդներից մեկը ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 43-ամյա Սիրանույշ Արզումանյանը և 23-ամյա Արման Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։

Thumbnail

Մեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվողղ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: