Ադրբեջանը հերոսի կոչում է շնորհում մարդասպանին, մենք՝ սահման պահող նվիրյալին. Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News   

Thumbnail

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չթերագնահատելով մեր հավանական հակառակորդի հնարավորությունները, այդուհանդերձ, միշտ համոզված եմ եղել ու կամ, որ մենք հաղթել ենք և այսուհետ էլ շարունակելու ենք հաղթել: Եվ դա ոչ միայն նրա համար, որ մեր պատերազմը Հայրենական է և արդարացի, այլ նաև այն պատճառով, որ ունենք զինվորին՝ մարդասպանից տարբերելու արժեքային համակարգ:

Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է այն, որ Ադրբեջանը հերոսի կոչում է շնորհում քնած հայ սպային գիշերը կացնահարած մարդասպանին, իսկ մենք՝ նախահարձակ հակառակորդին՝ իր մարտական դիրքում սեփական կամքը պարտադրած և երկրի սահմանն անառիկ պահող նվիրյալին:

Շնորհավորում եմ իմ համոզմունքը կիսող և իր ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ այն կյանքի կոչող Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին՝ ՀՀ Ազգային հերոսի կոչման արժանանալու կապակցությամբ»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս