Հայաստանում դադարեցվել է չգրանցված դեղի շրջանառությունը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 21, 24News

Thumbnail

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել  է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+5մգ+0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում:

Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները: