ՀԱՊԿ-ում հանդես են գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ՀԱՊԿ

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված՝ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարություն: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը: 

Վերջինս տեղեկացրել է, որ կազմակերպությունում հանդես են գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: 

«Ներկա դրությամբ Հայաստանից ՀԱՊԿ քարտուղարություն որևէ դիմում չի եղել: Մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման միջազգային ճանաչման մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- ասել է նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս