Լելե Թեփեի տարածքում ՊԲ-ն խոցել է հակառակորդի ուղղաթիռը․ այն ընկել է Իրանի տարածքում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

ուղղաթիռ

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:

 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս