Եթե մեր զորքերը աջուձախ են քաշվում պետք չէ այդ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

հասարակական

Առանձին ուղղություններում, եթե մեր զորքերը նահանջում են, եթե աջուձախ են քաշվում, վերախմբավորում են անում, պետք չէ այդ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել առանձին իրավիճակներ պարզաբանել: Այս մասին ճեպազրույցի ճամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։

«Մեր զորքերը հերոսական ու շատ ծանր պայքար են մղում: Երբեմն դա չի երևում, բայց իրոք մարտերը շատ ծանր են, մեր դեմ կանգնած է շատ ուժեղ թշնամի, որին հեշտ չէ հաղթելը, բայց պիտի հաղթենք ու հաղթելու ենք»,- հայտնեց նա։

Անդրադառնալով Հադրութում տիրող իրավիճակին Հովհաննիսյանը, որ իրադրությունը չի փոխվել, վերջին երկու-երեք օրերի ընթացքում իրավիճակը, որպես կանոն, նույնն է: 

--00--ԱՀ