Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1872 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26  24News 

կորոնավիրուս

Հոկտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1872 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 30 303 է: Այս մասին Ալիք մեդիայի հաղորդմամբ՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 603 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 11 370 մարդ:

Այսօր վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 215:

Կարանտինային գոտում է գտնվում 3769 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ է՝ 3832 պացիենտ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 2249 պացիենտ:

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս