Երևանում դանակահարվել են 31 և 32 տարեկան տղամարդիկ. կասկածյալը առինջեցի է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Նոյեմբերի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 32 տարեկան երկու տղամարդ։

Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներին նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու:

Նշանակվեցին փորձաքննություններ։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզեցին, որ նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ տղամարդիկ ստացել էին վնասվածքները։

Ճշտվեց նաև կասկածյալի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և բացատրական աշխատանք։
Անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ Առինջ գյուղի 30-ամյա բնակիչը ներկայացավ նախաքննական մարմնին և տվեց խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ