Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 472 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 28,  24News   

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 127 942 դեպք: Ապաքինվել է ևս 4 058 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 106 328:

Կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 195:

Կարանտինային ռեժիմում է 2 076 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 286 պացիենտ։

 --00—ՄՀ