Տնտեսության 9-10% անկում ունենք, Արցախին տրված ներդրումների պարտքը պետք է երաշխավորվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Տնտեսական ակտիվության վերաբերյալ իմ տված գնահատականները միշտ ավելի հոռետեսական են եղել, քան կառավարությանը։ Կարծում եմ՝ տարեկան 9-10% ցուցանիշ կունենանք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Տնտեսության արագ վերականգնում հենց միայն կորոնավիրուսի տեսանկյունից մենք չենք ունենալու։ Ռազմական տեսանկյունից դժվարանում եմ ասել՝ մեզ ինչ է հարկավոր, սակայն ակնհայտ է մի բան, որ մենք պետք է էապես մեծացնենք կապիտալ ներդրումները, մասնավորապես՝ այն սահմաններում, որոնք առաջ չունեինք Ադրբեջանի հետ՝ Վարդենիսից-Զանգելան։

Նշանակում է՝ մենք ունենք արմատական կառուցման խնդիր՝ զորքերի տեղակայման, պայմանների ստեղծման և այլնի տեսակետից։ Գումարները երկու տեղից պետք է գան։ Դրանք պարտքերն են՝ արտաքին, ներքին։ Սրանից բացի, մենք պետք է վերանայենք ծախսերը, որոնք իրականացվում են, որովհետև այս պահին, ըստ իս, սոցիալական  պարտավորությունները, որով ծանրաբեռնված է բյուջեն վերջին տարում, իրատեսական չեն։ Այսինքն՝ ես խիստ կասկածում եմ, որ մենք ի վիճակի լինենք այդ սպասարկումներն իրականացնել»,- ասել  է նախկին փոխվարչապետը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ