Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին, այլ բան է՝ կցանկանա թե ոչ. Քոչարյանի պաշտպան

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հրավիրած ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի երկրորդ նախագահը կկարողանա մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին, կկարողանանք հարցի տեխնիկական մասն ապահովել, այլ բան է՝ կցանկանա մասնակցել թե ոչ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- նշեց Հայկ Ալումյանը։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը պահվում է Հատուկ քննչական ծառայությունում։

Տեսանյութեր

Live

Լրահոս