Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա: Այս մասին 24news-ին հայտնել է Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում կմասնակցի «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի Տնօրենների խորհրդի նիստին:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից փետրվարի 8-ը մեկնել Հայաստանից։

--00--ԱԹ