Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է․ Blumberg

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Մասկ

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն ավելացել է` հասնելով 199.9 միլիարդ դոլարի։ Այս մասին վկայում է Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալները: Նա կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է դարձել: Մասկն առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին (194.2 միլիարդ դոլար), ով փետրվարի 17-ին վերադարձել էր առաջին տեղը։

Իլոն Մասկը BBI-ը գլխավորել էր 2021 թվականի հունվարի 7-ին, մինչ այդ 2017 թվականից ի վեր աշխարհի ամենահարուստ մարդ էր համարվում Ջեֆ Բեզոսը: Իլոն Մասկը վարկանիշի երկրորդ հորիզոնականում էր հայտնվել 2020-ի նոյեմբերին` առաջ անցնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից:

 --00—ՄՀ